Վաղը՝ հունվարի 9-ին, լրանում է հայ նշանավոր կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի 90-ամյակը: Ամեն տարի, այս օրը, Փարաջանովի արվեստի երկրպագուները նշում են՝ այցելելով Պանթեոն, նրա անվան տուն-թանգարան:
«Տարին հոբելյանական է: Ի՞նչ մշակութային միջոցառումներ են նախատեսված Սերգեյ Փարաջանովի ծննդյան օրը»,- հարցրեցինք տուն-թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանին:
«Ժամը 13.00-ին կայցելենք Պանթեոն»,- ասաց Զավեն Սարգսյանը: Իսկ Սերգեյ Փարաջանովին նվիրված մշակութային ծրագրեր պատրաստվում են իրականացնել ամռանը, «Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակներում:
Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ